ՀՀ Կառավարության 2022 թ. մարտի 17-ի N325-Ա «Որպես նվիրաբերություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» որոշման համաձայն՝ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը նյութատեխնիկական կարողությունների հզորացման, աջակցման շրջանակներում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին է նվիրաբերել ժամանակակից չափանիշներին համապատասխան արդյունաբերական նշանակության DJI Mavic 2 Enterprise մոդելի 1 անօդաչու թռչող սարք։
Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյանն իրականացրել են գույքի փոխանցում և քննարկել հետագա համագործակցության ուղղությունները։