Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ առատ ձյան տեղումների պատճառով Արցախի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:
Ժամը 16:00-ի դրությամբ՝ դժվարանցանելի են Ասկերանի շրջանի Խաչմաչ և Մխիթարաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 40-70 սմ):
Միակողմանի բաց է Դաշուշեն համայնք տանող ճանապարհը:
Մարտակերտի շրջանում փակ է Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 50 սմ), իսկ Կիչան-Խաչեն միջշրջանային ճանապարհի Ցեխ ձոր կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է:
Փակ են Մարտունու շրջանի Խերխան և Մսմնա համայնքների ճանապարհները (ձյան շերտի բարձրությունը՝ 80 սմ -1,20 մ):
Դժվարանցանելի՝ Նոր Շեն, Ծովատեղ, Սպիտակաշեն, Պառավաթումբ, Հացի, Ավդուռ և Կոլխոզաշեն համայնքների ճանապարհները (ձյան շերտի բարձրությունը հասնում է (80 սմ -1 մ-ի):
Մաքրման աշխատանքներ են տարվում Մսմնա համայնքում:
Միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան-Վայք և Սարավան- Զանգեր ճանապարհները փակ են կցորդիչով բեռնատար մեքենաների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ստեփանակերտ-Աղավնո ավտոճանապարհով խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
ՆԳ նախարարությունը հորդորում է՝ եղանակային պայմաններից ելնելով՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում։