ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ռուսաստանի բանաձևի նախագիծը, որը կոչ է անում դադարեցնել կրակը Ուկրաինայում՝ խաղաղ բնակչության տարհանման համար: Փաստաթուղթը չի ստացել 15 անդամներից անհրաժեշտ 9 կողմ ձայն՝ փոխանցում է РИА Новости-ն:
Բանաձևին կողմ են քվեարկել Ռուսաստանն ու Չինաստանը։ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մյուս անդամները ձեռնպահ են մնացել։ Բանաձևի համահեղինակների թվում են Բելառուսը, Հյուսիսային Կորեան և Սիրիան:
ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան քննադատել է Արևմուտքի երկրներին գործընթացը քաղաքականացնելու համար և ափսոսանք հայտնել, որ Անվտանգության խորհուրդը չի ընդունել ի բանաձևը, որը կարող էր նպաստել հումանիտար խնդիրների լուծմանը: