ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:
Նախարարը ԱՄՆ դեսպանին է ներկայացրել արդարադատության նախարարությունում իրականացվող բարեփոխումները և դրանց ընթացքը: Քննարկվել է արդարադատության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցության ռազմավարությունը:
ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին խոսել է, մասնավորապես, Ոստիկանության բարեփոխումների և համատեղ իրականացվող մի շարք այլ ծրագրերի մասին՝ վերահաստատելով դեսպանատան պատրաստակամությունը՝ շարունակել փոխգործակցությունը մինչև ծրագրերի վերջնական ավարտը: