Մարտի 23-ին կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը:
Հարցազրույցին ներկա էին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 11 անդամներից 9-ը, Էդմոն Մարուքյանը և Տիգրան Եգորյանը ինքնաբացարկ էին հայտնել հանձնաժողովի մեկական թեկնածուների հետ շահերի բախման պատճառով:
Թեկնածուներից հարցազրույցի փուլին մասնակցել են Արսեն Սարդարյանը, Լիլիթ Երեմյանը, Դավիթ Հակոբյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը, Անահիտ Մանասյանը, Արման Զրվանդյանը և Արտյոմ Գեղամյանը:
Խորհրդի անդամների գնահատականների արդյունքում անցողիկ՝ 7 միավորի շեմը հաղթահարել են՝
Անահիտ Մանասյան - իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ.
Դավիթ Հակոբյան - իրավաբանական գիտությունների թեկնածու.
Ռաֆիկ Գրիգորյան - իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ.
Արտյոմ Գեղամյան - իրավաբանական գիտությունների թեկնածու.
Լուսինե Հակոբյան - իրավագիտության մագիստրոս (Լոնդոնի Քուին Մերի համալսարան):
Անցողիկ շեմը հաղթահարած թեկնածուների վերջնական ցուցակը ներկայացվելու է ՀՀ վարչապետի հաստատմանը: