Մարտի 23-ին՝ ժամը 9:30-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի և Արթիկի տարածաշրջանների ավտոմոբիլային ճանապարհների որոշ հատվածներում ուժեղ բուք է (Աշոցք, Վարդաղբյուր, Ամասիա, Քեթի, Ջաջուռ, Մանթաշ)։
Մարզի միջպետական, հանրապետական, մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների որոշ հատվածներ դժվարանցանելի են, և առկա է մերկասառույց։
Ճանապարհները սպասարկող ընկերություններն աշխատում են արտակարգ ռեժիմով։
Շիրակի մարզպետարանից հորդորում են երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և ձմեռային անվադողերով: