Ուկրաինայում ծավալվող ռազմական գործողությունների լույսի ներքո ՀՀ ԱԳ նախարարի հրամանով Մոլդովա էր գործուղվել ԱԳՆ ներկայացուցիչը, որը Մոլդովայում ապաստանող և երկիրը տարանցող ՀՀ քաղաքացիներին և ազգությամբ հայերին արտակարգ ռեժիմում ցուցաբերել է հյուպատոսական, խորհրդատվական, կազմակերպչական տարաբնույթ աջակցություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի էջը:
ՀՀ պատվավոր հյուպատոսի, Հայ առաքելական եկեղեցու և հայ համայնքի շուրջօրյա ակտիվ մասնակցությամբ կարգավորվում են ՀՀ քաղաքացիների և ազգությամբ հայերի՝ սահմանային անցակետերում աջակցության, Մոլդովայում կացարանով և սննդով ապահովման, Հայաստան վերադառնալու հետ կապված խնդիրները։