Ձյան առատ տեղումների հետևանքով Արցախի մայրաքաղաքում և հանրապետության շրջաններում այսօր նույնպես գրանցվել են տանիքների և ծածկերի փլուզման դեպքեր:
Արցախի ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքում տեղի ունեցած ծածկի փլուզման մասին, որի հետևանքով վնասվել է կայանված մեքենան:
Ասկերան քաղաքում գրանցվել է ջերմոցի փլուզում, իսկ շրջանի Վարդաձոր գյուղում փլվել է խոտի պահոցի և գոմի տանիքը, ինչպես նաև բնակարանին կից ծածկը:
ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցված բոլոր հաղորդումների մասով իրականացվում են ստուգումներ:
Հասցված վնասների չափը ճշտվում է: