ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է՝ Բեռլին աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի եվրոպական և միջազգային համագործակցության վարչության փոխտնօրեն Ֆրանկ Պրիսի և Թբիլիսիում/Երևանում գրասենյակի ղեկավար Ստեֆան Մալերիուսի հետ:
«Փոխադարձ պատրաստակամություն ենք հայտնել ընդլայնելու համագործակցությունը նոր համատեղ ծրագրեր իրականացնելու շրջանակներում: Հանդիպման ընթացքում զրուցակիցներիս ներկայացրել եմ նաև տարածաշրջանում անվտանգային խնդիրների լուծման Հայաստանի տեսլականը»,- գրել է ԱԽ քարտուղարը Ֆեյսբուքի իր էջում: