Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Լիոնի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակության հետ:
«Երևան և Լիոն քաղաքների միջև դեռևս 1992 թ. սկիզբ առնող հարաբերությունները գործնական նոր փուլ կտեղափոխվեն. երկու քաղաքների միջև ձևավորված մարդասիրական, մասնագիտական ու բարեկամական հարաբերությունները հնարավորություն կտան մեզ իրականացնել փոխշահավետ նոր ծրագրեր:
Հյուրընկալվող կողմի հետ պայմանավորվել ենք առարկայական ծրագրերի ու մասնագետների վերապատրաստմամբ էլ ավելի ամրապնդել փոխհարաբերությունները, որոնք հնարավորություն կտան ապահովել տեսանելի արդյունքներ»,- նշված է քաղաքապետի գրառման մեջ: