2022 թ․ մարտի 15-ին Հայաստանի Հանրապետությունում սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար ավտոտրանսպորտային միջոցների վրա գազաբալոնային սարքավորումների տեղադրման և (կամ) գազաբալոնների պարբերական վկայագրման գործունեության իրականացման լիցենզիաներ են տրամադրվել ևս 4 կազմակերպության, որից երկուսը՝ Երևանում, մեկական՝ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։
Ավելի վաղ 5 կազմակերպություն ևս ՏԿԵ նախարարության կողմից ստացել էր համապատասխան լիցենզիա։
Այսօր հանրապետությունում գործում է 9 լիցենզավորված կազմակերպություն։
Գործընթացը շարունակվում է։ ՏԿԵ նախարարությունը հորդորում է ոլորտում գործունեություն ծավալած մյուս ընկերություններին ևս ակտիվություն ցուցաբերել, դիմել լիցենզիա ստանալու համար, իսկ վարորդներին՝ հնարավորինս արագ իրականացնել գազաբալոնների վկայագրում կամ ճնշափորձարկում։
Արդեն իսկ լիցենզավորված ընկերությունների տվյալները` այստեղ: