Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են՝ մարտի 24-ին՝ ժամը 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Ամասիա համայնքի Ամասիա բնակավայրում իրականացվելու է «Բնակչության ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնավարժանք: Գործարկվելու է բնակավայրի շչակը:
Խնդրում ենք չանհանգստանալ: