«Ճախրուկներին» հիշում եք, չէ՞։ Նրանք ինձ հրավիրել էին իրենց հյուր՝ Խարբերդի մասնագիտացված մանկատուն։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:
«Թե ովքեր են ապրում այստեղ, և ինչ մթնոլորտ էր տիրում իմ գտնվելու ընթացքում, դատեք լուսանկարներից և տեսագրություններից։
Մի բան ինձ համար ակնկայտ է. հանրության մեծ մասը մերժում կամ լավագույն դեպքում խղճահարություն է տածում այս երեխաների-մեծահասակների նկատմամբ։ Իբր՝ «մենք նորմալ ենք, բախտավոր, որ այսպես չենք ծնվել, իրենք՝ ոչ նորմալ և անբախտ»։ Վիճելի թեզ է, շատ վիճելի»,- գրել է ՀՀ վարչապետի տիկինը՝ կից հրապարակելով նաև լուսանկարներ: