Լեռնային Ղարաբաղի բնակիչներն Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող գազատարի պատճառով 2 շաբաթվա ընթացքում 2-րդ անգամ սառնամանիքի պայմաններում մնացել են առանց ջեռուցման։ Չեն աշխատում հացաբուլկեղենի բազմաթիվ խանութներ՝ առաջացնելով հացի սղություն: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան:
«Գազի անջատումը վերաբերում է նաև ուսումնական հաստատություններին, այդ թվում՝ մանկապարտեզներին և դպրոցներին։ Նրանք մնում են փակ, քանի որ չեն կարող տաքացվել։ Շտապ քայլեր են անհրաժեշտ՝ հետագա հումանիտար ճգնաժամից խուսափելու համար»,- հավելել է Գոգիան: