Մարտի 23-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 817 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3017 մարդ, մահացել է 3 բուժառու:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 644 112 դեպք. 1 604 595 մարդ ապաքինվել է: Մահացածների ընդհանուր թիվը 16 681 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 23 553 թեստավորում, այդ թվում 21 030-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2523-ը՝ ՊՇՌ:
Դրականության օրական ցուցանիշը 3.47% է, վերջին 14 օրվանը՝ 6.64%, վերջին 7 օրվանը՝ 4.45%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 846 431 մարդ, վերջին մեկ օրում՝ 1750 քաղաքացի: