Առողջապահության նախարարության և «Աշխարհի բժիշկներ-Ֆրանսիա» (Médecins du Monde) միջազգային բժշկական մարդասիրական հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Հուշագրի շրջանակներում «Աշխարհի բժիշկներ-Ֆրանսիա» կազմակերպությունը կիրականացնի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և հեպատիտ Ց-ի բուժման հասանելիության բարձրացմանը և նպաստավոր միջավայրի ստեղծմանն ուղղված միջոցառումներ բնակչության խոցելի խմբերի շրջանում` հիշյալ հիվանդությունների դեմ պայքարի ռազմավարական ծրագրերին համահունչ:
Կուսումնասիրվի նաև Հայաստանում և Վրաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և վիրուսային հեպատիտների ախտորոշման և բուժման, խոցելի խմբերի շրջանում վնասի նվազեցման նորարարական մեթոդների ներդրման հնարավորությունը` ուղղված ծառայությունների հասանելիության բարձրացմանը:
Նախատեսված է նաև Հայաստանի և Վրաստանի միջև մասնագիտական փորձի փոխանակում: