Կորոնավիրուսային համավարակի կանխարգելման նպատակով խստացված ստուգայցերը շարունակվում են։ Այդ մասին ասված է ՀՀ առողջապահության նախարարության Ֆեյսբուքի էջում:
«ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները նախորդ շաբաթվա ընթացքում՝ մարտի 14-19-ը, իրականացրել են ընդհանուր 1043 ստուգայց, արձանագրել 6 խախտում, տվել 4 նախազգուշացում, կայացրել տուգանքի 1 որոշում։
Արձանագրված խախտումները վերաբերել են առողջապահության նախարարի 78-Ն հրամանին, այսինքն՝ չպատվաստված աշխատողների համար աշխատավայր ներկայանալիս յուրաքանչյուր 7 օրը մեկ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ ներկայացնելու պահանջին»,- նշված է գրառման մեջ։