Արցախի ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ առատ ձյան տեղումների պատճառով հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ:
Փակ է Մարտակերտի շրջանի Մեհմանա համայնքի ճանապարհը (ձյան շերտը՝ 60 սմ) իսկ Ստեփանակերտ-Մարտակերտ միջշրջանային ճանապարհի Ցեխ ձոր հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Դրմբոն-Մարտակերտ ճանապարհը երկկողմանի բաց է:
Ասկերանի շրջանի Այգեստան, Աստղաշեն, Բերքաձոր, Դահրավ, Խանցք, Իվանյան, Լուսաձոր համայնքների ճանապարհները բաց են (ձյան շերտը՝ 30-50 սմ): Դժվարանցանելի են Դաշուշեն, Խնածախ, Խրամորթ, Մխիթարաշեն, Սարուշեն, Սառնաղբյուր համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 40-80 սմ):
Շրջանի Խաչմաչ, Վերին Սզնեք, Կարմիր գյուղ և Ռև համայնքների ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է (ձյան շերտը հասնում է մինչև 1 մ-ի):
Դժվարանցանելի է ինչպես Ստեփանակերտ-Շոշ-Կարմիր շուկա և Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի միջշրջանային ճանապարհը:
Փակ է Մարտունու շրջանի Աշան, Ավդուռ, Խերխան, Ծովատեղ, Կաղարծի, Կոլխոզաշեն, Հաղորտի, Հացի, Հերհեր, Մյուրիշեն, Մուշկապատ, Սպիտակաշեն, Կավահան, Մսմնա, Նոր Շեն և Պառավաթումբ համայնքների ճանապարհները (ձյան շերտը՝ 1-1,5 մ):
Եմիշճան, Հերհեր, Մյուրիշեն, Ննգի միջհամայնքային ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Բոլոր ուղղություններում կատարվում են ձնամաքրման աշխատանքներ:
Շուշի-Լիսագոր-Բերձոր ճանապարհը բաց է ձմեռային անվադողերով երթևեկող տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ-ի հետ կապող միջպետական մայրուղու Վայք-Սիսիան-Գորիս ավտոճանապարհը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար (երթևեկելի է միակողմանի)՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքը ևս փակ է:
Արտակարգ պատահարներից ու անցանկալի դեպքերից խուսափելու համար ՆԳ նախարարությունը հորդորում է հնարավորինս սահմանափակել երթևեկությունը և պահպանել զգոնություն: