Լոռու մարզի Սպիտակ համայնքում Միասնական սոցիալական ծառայության նոր տարածքային կենտրոնի հիմնման շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են։ Այդ մասին ասված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ֆեյսբուքի էջում:
«Սա մեկն է ՄՍԾ 49 տարածքային կենտրոններից, որոնք 2021 թվականի ապրիլի 1-ից մեկ պատուհանի սկզբունքով տրամադրում են սոցիալական ապահովության, զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության և սոցիալական աջակցության ոլորտներին առնչվող ծառայություններ»,- նշված է գրառման մեջ։