Այսօր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության պետ Ալեքսանդր Մամիկոնյանը, ԱԻՆ Սյունիքի մարզային փրկարարական վաչության պետ գնդապետ Արթուր Հարությունյանը Մ2 մայրուղու Գորիս-Կապան ճանապարհի Վերին Խոտանան-Աղվանի հատվածում տեղում հետևել են ճանապարհի մաքրման, բացման, խցանված ավտոմեքենաները հանելու և սպասարկման մյուս աշխատանքներին, տվել անհրաժեշտ հանձնարարականներ։
Այս մասին տեղեկանում ենք Սյունիքի մարզպետարանի Ֆեյսբուքի էջից: