ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի իր գործընկերոջ` Էմմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Երկու նախագահները մտքեր են փոխանակել ռուս-ուկրաինական բանակցությունների վերաբերյալ:
Ավելի վաղ ՌԴ և Ֆրանսիայի նախագահները դարձյալ հեռախոսազրույց էին ունեցել, քննարկել էին Մոսկվայի և Կիևի միջև տեղի ունեցող բանակցությունների ընթացքը: ՌԴ նախագահը շարադրել էր հնարավոր պայմանավորվածությունների մշակման հարցում ՌԴ սկզբունքային մոտեցումները: