Սյունիքի մարզպետի հանձնարարությամբ՝ մարզի բժշկական կենտրոնների շտապօգնության մեքենաները, եղանակային անբարենպաստ պայմաններում ճանապարհներին ստեղծված իրավիճակով պայմանավորված, շուրջօրյա հերթապահում են Մ2 մայրուղու տարբեր հատվածներում։
Շտապօգնության անձնակազմերը տեղակայված են հետևյալ կետերում՝
Մեղրի-Քաջարան հատվածում՝ Տաշտուն գյուղի խաչմերուկում՝ Մեղրու ԲԿ-ի շտապօգնության մեքենան.
Քաջարանի ԲԿ-ի մոտ՝ Քաջարանի ԲԿ-ի մեքենան.
Կապանի ԲԿ-ի մեկ մեքենա հերթապահում է Կապան-Քաջարան ճանապարհին՝ Արջի արձանի տարածքում.
Կապանի ԲԿ-ի մեկ մեքենա՝ Սյունիք գյուղի տարածքում՝ «Արարատ» ռեստորանի մոտ.
Կապանի ԲԿ-ի մեկ այլ շտապօգնության մեքենա գտնվում է Կապան-Տաթև հատվածում՝ Աղվանի գյուղի մոտ.
Գորիսի ԲԿ-ի մեքենան անընդհատ շրջում է Սատանի կամրջից մինչև Տաթևի խաչմերուկ.
Սիսիանի ԲԿ-ի մեկ շտապօգնության անձնակազմ տեղակայված է Սիսիանի խաչմերուկից մինչև Տաթևի խաչմերուկ հատվածում.
Սիսիանի ԲԿ-ի մեկ մեքենա էլ գտնվում է Գորայք-Սիսիանի խաչմերուկ հատվածում։
Շտապօգնության մեքենաներն անհրաժեշտության դեպքում օգնություն են ցուցաբերում ուղևորներին, ինչպես նաև, ի գիտություն ընդունելով վերոնշյալ տեղակայումները, վարորդներն ու ուղևորները կարող են մոտենալ անձնակազմերին։