Մարտի 22-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 26 նոր դեպք: Իրականացվել է 2258 թեստավորում, առողջացել է 99 բուժառու: Գրանցվել է մահվան 3 դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422354 դեպք, որոնցից 409456-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2625 մարդ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8601 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2954848 թեստավորում։