Մարտի լույս 17-ի գիշերը ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում թմրամիջոցների անօրինական շրջանառության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն է ստացվել։ Տեղեկությունների օպերատիվ իրացման արդյունքում հայտնաբերվել ու, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 27 և 24 տարեկան երկու երիտասարդ։
Անձնական խուզարկության ժամանակ նրանցից ավագը ոստիկաններին ներկայացրել է թմրամիջոցի նմանվող զանգվածներով 6 փաթեթ՝ ընդհանուր շուրջ 9,5 գրամ, իսկ կրտսերը՝ նմանատիպ զանգվածներով 2 փաթեթ՝ 3,5 գրամ քաշով։ Նրանք ներկայացրել են նաև մոխրացած հետքերով մեկական կաթուցիչ։
Նշանակվել է փորձաքննություն։
Հանգամանքները պարզվում են։