ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդը պաշտոնական գրությամբ առաջարկել է հասարակական հետաքրքրություն ներկայացնող՝ «Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները և հրատապ անելիքները» հրատապ թեմայով քննարկումն իրականացնել ԱԺ փակ նիստում:
«Այս հարցը, հասկանալի է, որ հանրային լայն հետաքրքրություն է առաջացնում, սակայն ոչ միայն Հայաստանում է այն հանրային լայն հետաքրքրություն առաջացնում, այլև Հայաստանից դուրս: Այս հարցի քննարկումները կոնտեքստային իմաստով կարող են պարունակել Արցախին և Հայաստանին վերաբերող անվտանգային բնույթի հարցեր, որոնք չենք կարող բաց և ուղիղ ռեժիմով քննարկել»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Հայկ Կոնջորյանը:
Որոշման նախագիծն ընդունվեց:
66 կողմ, 18 դեմ և 1 ձեռնպահ ձայներով նիստն անցակցվելու է դռնփակ, գործադիրից որպես զեկուցող ներկայանալու են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: