Արցախի տեղեկատվական շտաբից, ի պատասխան քաղաքացիների հարցումների, տեղեկացնում են, որ Ստեփանակերտում և Արցախի մնացած բնակավայրերում ջրամատակարարման ընդհատման հետ կապված որևէ խնդիր չկա:
«Ջրամատակարարման համակարգերն աշխատում են բնականոն ռեժիմով:
Որևէ խնդիր չկա նաև խմելու ջրի որակի հետ կապված, և քաղաքացիները կարող են նախկինի պես օգտվել մատակարարվող ջրից»,- հայտնում են շտաբից: