Եվրամիության երկրները քննարկումներ են անցկացնում Ուկրաինայում ճգնաժամով պայմանավորված՝ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարարության պետքարտուղար Կլեման Բոնը՝ ԵՄ խորհրդի ընդհանուր հարցերով նիստի արդյունքներով:
«Վերջին օրերին մենք տեսնում ենք ռազմական գործողությունների ակտիվացում Ուկրաինայում, և միանգամայն հնարավոր է, որ նոր պատժամիջոցներ արագ մշակվեն: Այս մասին քննարկումներ են ընթանում»,- նշել է Բոնը:
Նրա խոսքով՝ Եվրամիությունում լարվածության թուլացման միտում չեն նկատում, այդ պատճառով էլ շարունակում են մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ: