ԱԻՆ-ից հայտնում են, որ մարտի 20-21-ը հանրապետության ամբողջ տարածքում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 288 տրանսպորտային միջոց և 620 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:
Մարտի 20-ին՝ ժամը 10։07-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածի 16-րդ կմ-ում ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Շինուհայրի և Շուռնուխի առաջնային օգնության կետերից երկու մարտական հաշվարկ։
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 125 ավտոմեքենա և 245 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Մարտի 20-ին՝ ժամը 10:16-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական և Աղվանիի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։
Ժամը 16։30-ի դրությամբ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 1 ավտոբուս, 2 բեռնատար, 9 մարդատար ավտոմեքենա և 43 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։
Մարտի 20-ին՝ ժամը 17։52-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղի սկզբնամասում կան արգելափակված ավտոմեքենաներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարներն Ալագյազ-Մելիքգյուղ ավտոճանապարհի տարբեր հատվածներից դուրս են բերել 29 ավտոմեքենա և 80 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։