Չինաստանի պետական հեռուստատեսությունը հայտնում է China Eastern Airlines ավիաընկերության Boeing 737 ինքնաթիռի կործանման մասին: Այն ուղևորվում էր Կունմինից Գուանչժոու՝ գրում է BBC-ն։
Ըստ այդ տվյալների՝ ինքնաթիռում եղել է 133 ուղևոր։ Դեպքի հետևանքով լեռներում հրդեհ է բռնկվել, ասվում է հաղորդագրության մեջ։
Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չկան, դեպքի վայր են մեկնել փրկարարներ։