Մարիուպոլում գտնվող ուկրաինական բանակը զենքը վայր չի դնի և չի հեռանա քաղաքից: Այս մասին երկուշաբթի հայտարարել է փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Հանձնվելու և զենքերը վայր դնելու մասին խոսք լինել չի կարող: Այդ մասին մենք արդեն տեղեկացրել ենք ռուսական կողմին»,- ասել է նա «Ուկրաինսկա պրավդա»-ին:
Կիրակի Ռուսաստանի Պաշտպանության ազգային վերահսկողության կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտարարել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը խորհուրդ են տալիս ազգայնականներին վայր դնել զենքերը և Մարիուպոլից մեկնել Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներ՝ երաշխավորելով նրանց կյանքը։