Հունգարիան դարձյալ չի աջակցի Ռուսաստանի դեմ ԵՄ-ի լայնածավալ պատժամիջոցների ներդրմանը էներգետիկայի, այդ թվում՝ նավթի և գազի մատակարարման ոլորտում։ Այդ մասին երկուշաբթի լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավար Պիտեր Սիյարտոն՝ Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպման ընդմիջման ժամանակ՝ հաղորդում է ТАСС-ը։
«Մենք չենք աջակցի պատժամիջոցներին, որոնք վտանգում են Հունգարիայի էներգամատակարարման անվտանգությունը»,- ասել է Սիյարտոն։ Նա ընդգծել է, որ ներկայումս ռուսական նավթի ու գազի մերժումը իր երկրի համար «կարմիր գիծ» է, որը Հունգարիայի կառավարությունը չի անցնի։