Հայաստանի Մ-21 հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Հիշեցնենք, որ թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել էր 22 ֆուտբոլիստների։
Դարպասապահներ
Սերգեյ Միքայելյան - «Փյունիկ»
Հարություն Մելքոնյան – ԲԿՄԱ
Լյովա Կարապետյան – «Շիրակ»
Պաշտպաններ
Էրիկ Սիմոնյան – ԲԿՄԱ
Արտյոմ Գյուրջյան – ԲԿՄԱ
Արսեն Գալստյան – ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան – ԲԿՄԱ
Արման Ղազարյան - «Ուրարտու»
Երջանիկ Ղուբասարյան - «Հանզա Լյունեբուրգեր» (Գերմանիա)
Անտոնի Կազարյան - «Պոնֆեռադինա Բ» (Իսպանիա)
Սերգեյ Կոչկանյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Կիսապաշտպաններ
Արամ Խամոյան - ԲԿՄԱ
Միքայել Միրզոյան - ԲԿՄԱ
Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»
Կարեն Նալբանդյան - «Նորավանք»
Դարոն Իսկենդերյան - «Լաս Վեգաս Լայթս» (ԱՄՆ)
Հարձակվողներ
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Մարտին Գրիգորյան - ԲԿՄԱ
Գրենիկ Պետրոսյան - ԲԿՄԱ
Գևորգ Տարախչյան - «Նոա»
Արմեն Հովհաննիսյան - «Զիմբրու» (Մոլդովա)
Հրավիրված ֆուտբոլիստներից հավաքին չի միացել միայն Երջանիկ Ղուբասարյանը, ով Երևան կժամանի վաղը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականը նախապատրաստվում է ԵՎՐՈ-2023-ի որակավորման փուլի Սերբիայի հավաքականի հետ հանդիպմանը, որը կկայանա մարտի 29-ին սերբական Բաչկա Տոպոլա քաղաքում։