Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերն է հանձնել Միջազգային ծովային կազմակերպության գլխավոր քարտուղար Կիտակ Լիմին՝ դառնալով ՀՀ առաջին մշտական ներկայացուցիչն այդ կազմակերպությունում։
Արարողությանը հետևած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ներգրավվածությունը ՄԾԿ-ում և համագործակցության հեռանկարները: