Սույն թվականի մարտի 21-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Բեռլինում հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդական Ենս Պլյոտների հետ։
Կողմերը քննարկել են ինչպես Հայաստան-Գերմանիա, այնպես էլ Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգային հարցեր։
Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերին։