Երկուշաբթի Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները տևել են մեկուկես ժամ, որից հետո քննարկումը շարունակվել է աշխատանքային խմբերի ձևաչափով։ Այդ մասին հայտարարել է ուկրաինական պատվիրակության անդամ, Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան։
Կիրակի Украинская правда-ն հայտնել էր, որ մարտի 21-ին նախատեսվում է վերսկսել պաշտոնական պատվիրակությունների բանակցությունները առցանց կոնֆերանսի ձևաչափով, միաժամանակ փորձագիտական խմբերի մակարդակով աշխատանքները շարունակվում են ամեն օր։
Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները բանակցությունների չորս փուլ են անցկացրել, որոնցից մեկն անցել է տեսակապով։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հանդիպման մասին դեռ վաղ է խոսել, քանի որ ռուս-ուկրաինական բանակցություններում դեռևս պայմանավորվածություններ չկան։
Պեսկովը նաև նշել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունների ժամանակաշրջանում հրադադարի վերականգնման հարցը չի քննարկվում, որովհետև ազգայնականները դադարներն օգտագործում են վերախմբավորվելու համար։