ԵՄ 27 երկրի արտգործնախարարները կքննարկեն Ուկրաինայում ռազմական գործողության պատճառով Ռուսաստանից նավթի ներկրումից հրաժարվելու հնարավորությունը։ Այդ մասին երկուշաբթի հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Բրյուսելում ԵՄ խորհրդի նիստին ժամանելուն պես՝ գրում է ТАСС-ը։
Բորելի խոսքով՝ նախարարները քննարկելու են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները։ «Մենք կքննարկենք, թե էլ ինչ պատժամիջոցներ կարող ենք կիրառել, հատկապես էներգետիկայի ոլորտում»,- հավելել է նա։
ԵՄ դիվանագիտության ղեկավարը նաև ընդգծել է, որ միությունը կշարունակի աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, այդ թվում՝ ֆինանսական։