ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսի դեմ պատվաստումների սեռատարիքային ցուցանիշների համամասնությունը մարտի 20-ի դրությամբ:
Այսպես, առաջին դեղաչափ է ստացել կանանց 46,9 տոկոսը, տղամարդկանց՝ 53,1 տոկոսը:
Երկրորդ դեղաչափ ստացած քաղաքացիների 46,1 տոկոսը կանայք են, 53,9 տոկոսը՝ տղամարդիկ: