Լոռու մարզպետարանի աշխատակազմը՝ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի գլխավորութամբ, փոխմարզպետներ Գոռ Ասրյանի, Հովհաննես Ավետիսյանի, մարզպետարանի ոլորտային պատասխանատու աշխատակիցների և մարզի համայնքների ղեկավարների հետ համագործակցությամբ, արդեն երկու օր է՝ մինչև ուշ գիշեր անձամբ են հետևում միջպետական, հանրապետական, մարզային և միջհամայնքային ճանապարհների մաքրման աշխատանքներին: Այդ մասին ասված է մարզպետարանի Ֆեյսբուքի էջում։
«Աննախադեպ տեղումները, չընդհատվող ձնաբուքը դժվարին իրավիճակ են ստեղծել ճանապարհներին: Չնայած աշխատանքներ տարվում են շուրջօրյա արտակարգ ռեժիմով՝ հատկապես միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին դժվարություններ են առաջանում:
Եղանակային խիստ պայմանները, չընդհատվող ձյունն ու բուքը թույլ չեն տալիս շուրջօրյա աշխատող ճանապարհաշինարարներին՝ ապահովել անվտանգ երթևեկություն։
Ներկա պահին միջհամայնքային ճանապարհներն ամբողջությամբ մաքրված են և անցանելի, բեռնատար ավտոմեքենաների համար դժվարանցանելի են հատկապես Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Երևան ճանապարհահատվածները:
Կրկին խնդրում և հորդորում ենք վարորդներին՝ երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում»,- նշված է գրառման մեջ: