Հայաստանում արդեն կառուցված շինությունների զգալի մասը հարմարեցված չէ հաշմանդամություն ունեցող մարդկանց կարիքներին: Անվասայլակով տեղաշարժվողները չեն կարող, օրինակ, գետնանցումներից կամ վերնանցումներից օգտվել, կան անգամ պետական շենքեր, որտեղ հաշմանդամություն ունեցող մարդը չի կարող մուտք գործել:
Հարցն առկա է թե՛ մարզերում, թե՛ մայրաքաղաքում: Ու թեև պատասխանատուները հավաստիացնում են, որ նոր կառուցվող շենքերում չափորոշիչները պահպանվում են, միևնույն է՝ անվասայլակին նստած մարդու համար մեր երկիրը խիստ անհարմար է ու անգամ վտանգավոր: