Միջխորհրդարանական Միության 144-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը մասնակցել է «Կին պատգամավորների ֆորումին», որտեղ քննարկվել է «Խաղաղ գործընթացների վերաիմաստավորում և վերասահմանում կայուն խաղաղության ապահովման նպատակով» բանաձի նախագիծը: Այդ մասին ասված է պատգամավորի Ֆեյսբուքի էջում։
«Քննարկման ընթացքում մասնակիցներն ընդգծեցին խաղաղության ապահովման և կոնֆլիկտների լուծման գործընթացներում կանանց ներգրավվածության կարևորությունը»,- նշված է գրառման մեջ: