Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին CNN-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է բանակցությունների Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նա ասել է, որ անհրաժեշտ է օգտագործել Պուտինի հետ բանակցություններ վարելու, խոսելու ցանկացած ձևաչափ և հնարավորություն:
«Բայց եթե այդ փորձերը ձախողվեն, դա կնշանակի, որ սա երրորդ համաշխարհային պատերազմն է»,- նշել է Ուկրաինայի նախագահը։