Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել մարտի 26-ից Ուկրաինայում ռազմական դրությունը 30 օրով երկարաձգելու մասին։ Այդ մասին հայտնում է Գերագույն ռադայի կայքը:
«Այդ օրենքով Ուկրաինայում ռազմական ժամանակի գործողության ժամկետը երկարաձգվել է 30 օրով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ռազմական դրություն էր սահմանվել փետրվարի 24-ին։