Որոշակի դադարից հետո Արցախը կրկին աջակցություն կստանա ԱՄՆ-ից: Ընդունված փաստաթղթով 45 մլն դոլարի օգնություն կհատկացվի Հայաստանին, 2 մլն՝ Արցախին: Այստեղ, սակայն, այնքան կարևոր չէ գումարի չափը, որքան այն երևույթը, որ Վաշինգտոնը առանձին կետով անդրադառնում է Լեռնային Ղարաբաղին:
Ադրբեջանական լոբբին, բնականաբար, ջղաձգվում է այս քայլից, չէ՞ որ նրանց գլխավոր նպատակն է աշխարհին համոզել, որ Լեռնային Ղարաբաղ տեղանուն էլ չկա, իրենց պատկերացմամբ՝ դա Ադրբեջանի տարածքի մի մասն է: Իսկ Ամերիկայում հայկական կազմակերպությունները Արցախին հատկացված օգնությամբ իրենց աշխատանքն ավարտված չեն համարում: Փորձում են պատասխան ստանալ Սպիտակ տնից՝ ինչու է Բաքուն շարունակում ամերիկյան ռազմական օգնություն ստանալ, ու ինչու ըստ արժանվույն չդատապարտվեց 2020-ին Արցախում Բաքվի իրականացրած ագրեսիան: