Հայաստանում դասերը չեն հետաձգվել, թեև կան բազմաթիվ դպրոցներ ու մանկապարտեզներ, որտեղ ցուրտը ներս է սողոսկում բարակ պատերից ու հին պատուհաններից: Որպես 2022-ի սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթություն՝ Կառավարությունը սահմանել է հենց մանկապարտեզների նորոգումն ու կառուցումը:
Ընդհանուր առմամբ, համայնք-Կառավարություն գործակցությամբ որևէ բան կառուցելու 457 հայտ է հաստատվել այս տարվա համար: Գործադիրը որոշել է ավելացնել պետական բյուջեի հատկացումները 10 տոկոսով: Օրինակ, սահմանամերձներում համայնքի բյուջեից կարող է հատկացվել հաստատված ծրագրի ծախսերի միայն 20 տոկոսը: