Հայաստանում գյուղատնտեսության զարգացման գլխավոր խոչընդոտներից մեկը ոռոգման խնդիրն է:
Նախորդ տարի վարչապետը ցնցող ցուցանիշ ներկայացրեց. մեր երկրի վարելահողերի 74 տոկոսը չի ոռոգվում: Կառավարության 2021-26 թվականների ծրագրում նախատեսված է 15 ջրամբարի կառուցում: Դրանցից մի քանիսի շինարարությունն արդեն ընթացքի մեջ է: Բայց որքան կարևոր է ամբարների, նույնքան անհրաժեշտ է հենց ջրի առկայությունը: Այդ առումով մարտը հաճելի անակնկալ մատուցեց:
Ձյան այսքան առատ տեղումները հուշում են, որ այս տարվա բերքը ջրի պակաս չի ունենա, եթե, իհարկե, առաջիկայում նաև անձրևներ գան ու տեղացած ձյունը հալեցնեն, հասցնեն ջրամբարներ։
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան