Բնական գազի մատակարարման հետ կապված խնդիրները բացառելու նպատակով Արցախի ներքին գործերի նախարարությունը հորդորում է.
«Եղե՛ք ուշադիր գազի օգտագործման ժամանակ:
Հնարավոր վթարներից և դժբախտ դեպքերից խուսափելու համար պահպանե՛ք կենցաղում գազասպառման անվտանգության հրահանգավորման պահանջները:
Նախքան գազասարքը գործարկելը նախ՝ անհրաժեշտ է ստուգել դրա սարքինության վիճակն ու ծխատարում քարշի առկայությունը:
Գազասարքերի երկարատև օգտագործման ընթացքում հաճախակի օդափոխել շինությունը:
Ծխատարի խցանումը բացառելու նպատակով հաճախակի ստուգել դրանց գլխամասերը:
Վթարային իրավիճակի առաջացման ժամանակ խստիվ արգելվում է ինքնակամ վերականգնել բնակարանի գազամատակարարումը:
Ցանկացած արտակարգ իրավիճակում զանգահարել՝ 911, 101, 112: Գազի վթարային ծառայություն՝ 1-04»: