Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության նախարար Ռոբերտ Հաբեքը կասկած է հայտնել, որ հաջորդ ձմռանը երկիրը գազով ապահովված կլինի:
Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանից մատակարարումները դադարեցվեն, իսկ նոր մատակարարներ չհայտնվեն, ապա Գերմանիան չի կարողանա հոգալ ջեռուցման հարցը և արդյունաբերության կարիքները:
Հաբեքը նշել է, որ պատրաստվում է այցելել Կատար և Արաբական Միացյալ Էմիրություններ՝ քննարկելու էներգամատակարարման հարցերը և ուղիներ փնտրելու՝ էներգետիկ ոլորտում Մոսկվայից կախվածության նվազեցման համար: Նախարարը նշել է, որ հավատարիմ է վերականգնվող էներգիայի աղբյուրներին ամբողջությամբ անցնելու գաղափարին և դիտարկում է գազը ջրածնով փոխարինելու հնարավորությունը: