Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբից հայտնել են, որ Դոնեցկի գործողությունների շրջանում ռուսական կողմն Ուկրաինային զրկել է դեպի Ազովի ծով դուրս գալու հնարավորությունից, իսկ Նիկոլաևի մատույցներում պաշտպանական ուժերը կանգնեցրել են ռուսական ուժերի առաջխաղացումը:
Նշվում է, որ ռուսական կողմը շարունակում է Չեռնիգով, Սումի, Խարկով քաղաքների շրջափակման փորձերը, վերսկսվել է հարձակումը Պոկրովսկի ուղղությամբ:
Կիևից տեղեկացրել են, որ ռուսական ուժերը Դոնեցկի և Լուգանսկի ուղղությամբ փորձում են վերահսկողություն հաստատել մի շարք բնակավայրերի նկատմամբ, որոշ քաղաքների համար մարտեր են ընթանում: