Անցած օրվա ընթացքում, առանց պաշտոնական Կիևի մասնակցության՝ Ուկրաինայի վտանգավոր շրջաններից Ռուսաստան է տարհանվել ավելի քան 14 հազար մարդ, Ղրիմ է տարհանվել 181 օտարերկրյա քաղաքացի: Այդ մասին տեղեկացրել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Գերատեսչությունից հայտնել են, որ Ռուսաստանի զինված ուժերը պատրաստակամություն են հայտնել միջանցքներ բացել և ազգայնականներին ազատ արձակել Մարիուպոլից, սակայն Ուկրաինայի իշխանությունները հրաժարվել են առաջարկից: Ըստ ռուսական կողմի՝ Կիևը Մարիուպոլում շրջափակված ավելի քան 200 հազար մարդկանց օգտագործում է որպես կենդանի վահան:
Միևնույն ժամանակ, ռուսական կողմի տեղեկություններով՝ Մարիուպոլից մեկ օրում տարհանվել է ավելի քան 13 հազար մարդ: Նրանց թիվը հասել է մոտ 57 հազարի:
Մոսկվան ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և Կարմիր խաչին նախազգուշացրել է Մարիուպոլում խաղաղ բնակիչների դեմ հնարավոր հանցագործությունների և դրանք ՌԴ-ի վրա բարդելու փորձերի մասին:
ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը խոցել են շուրջ 200 անօդաչու թռչող սարք, ավելի քան 1400 տանկ և այլ զրահատեխնիկա։