Մոսկվան մշակում է ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած պատժամիջոցների պատասխանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության առաջին եվրոպական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Պարամոնովը՝ այդ սահմանափակումները համարելով ոչ լեգիտիմ:
Միաժամանակ նա նշել է, որ պատժամիջոցները Ռուսաստանի ընտրությունը չեն։ Նրա խոսքով՝ Մոսկվան երբեք չի օգտագործել, օրինակ՝ էներգամատակարարումը որպես ճնշման գործիք, և ռուսական ընկերությունները շարունակում են ամբողջ ծավալով կատարել Եվրոպա էներգակիրների մատակարարման իրենց պարտավորությունները:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվայի նկատմամբ Եվրոպայի քաղաքականությունը մոտ է «բացահայտ ռասիզմի»: